Պրեմիեր լիգայի 32-րդ տուրը կմեկնարկի «Արսենալ»-«Սաութհեմպտոն» դիմակայությունով։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այս հանդիպման անոնսը.
Արսենալ – Սաութհեմպտոն 23:00
«Արսենալը» հաղթել է առաջնության իր վերջին 12 տնային հանդիպումներից 11-ում՝ աղյուսակի վերջին տեղում գտնվող թիմերի դեմ՝ միայն միավորներ է կորցրել «Բերնլիից» 2022 թվականի հունվարին (0-0): «Զինագործները» Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում Էմիրեյթսում կրել են ընդամենը մեկ պարտություն՝ փետրվարին 3:1 հաշվով պարտվելով «Մանչեսթեր Սիթիին»:
Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում «Սաութհեմպտոնը» վաստակել է ընդամենը երեք միավոր 15 խաղում թիմերի հետ, որոնք այժմ գտնվում են աղյուսակի առաջին կեսում (3 ոչ-ոքի, 12 պարտություն): «Սրբերը» չեն հաղթել արդեն վեց հանդիպում(2 ոչ-ոքի, 4 պարտություն)։
«Արսենալը» սեփական հարկի տակ չի պարտվում «Սաութհեմպտոնին» Պրեմիեր լիգայի 27 հանդիպում անընդմեջ (19 հաղթանակ, 8 ոչ-ոքի): «Սրբերը» միայն երկու հաղթանակ են տարել (15 ոչ-ոքի, 28 պարտություն) առաջնությունում «զինագարծների» հետ իրենց վերջին 45 արտագնա խաղերում՝ 1968 և 1987 թվականներին, դեռևս Հայբերիում:
«Արսենալի» պաշտպան Վիլյամ Սալիբայի վերականգնումը մեջքի վնասվածքից երկարում է։ Ալեքսանդր Զինչենկոյի մասնակցությունը հարցականի տակ է աճուկի հետ կապված խնդիրների պատճառով, իսկ Տակեհիրո Տոմիյասուն և Մոհամեդ Էլնենին շարունակում են մնալ հիվանդանոցում։
Կիսապաշտպան Էնսլի Մեյթլենդ Նայլզը չի օգնի «Սաութհեմպտոնին» վարձակալության պայմանների պատճառով։ Դեռևս բացակայում են Տինո Լիվրամենտոն, Ժուան Լարիոսը, Մոհամեդ Սալիսուն և Չե Ադամսը։