Պրեմիեր Լիգայի 35-րդ տուրի կենտրոնական խաղում միմյանց հանդիպեցին «Արսենալը» և «Մանչեսթեր Յունայթեդը»:
Խաղի արդեն 2-րդ րոպեին «զինագործները» առաջ անցան հաշվի մեջ: Գոլի հեղինակ դարձավ Թեո Ուոլկոտը: Առաջին խաղակեսի վերջին րոպեին «մանկունյանցիները» վերականգնեցին հաշվի հավասարությունը: Իր նախկին թիմի դարպասը 11-մետրանոցից գրավեց Ռոբին Վան Պերսին՝ 1:1:
Երկրորդ խաղակեսում հաշվի մեջ փոփոխություն տեղի չունեցավ և խաղն ավարտվեց խաղաղ ելքով:
Գոլեր. Ուոլկոտ՝ 2ր, Վան Պերսի՝ 44ր (11մ)