• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Արսեն Վենգերը գովաբանել է Բենիտեսին

Արսեն Վենգեր և Ռաֆայել Բենիտես«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կարծում է, որ իր գործընկեր Ռաֆայել Բենիտեսը լավ աշխատանք է կատարում «Չելսիում»:

Բենիտեսը գլխավորում է «Չելսին» 2012 թվականի նոյեմբերից, սակայն «ազնվականների» երկրպագուներն այդպես էլ չընդունեցին իսպանացի մասնագետին: Անձամբ Ռաֆայելն էլ, ում գործող պայմանագիրը լրանում է ընթացիկ մրցաշրջանի ավարիտից հետո, հայտնել է, որ դժվար թե մնա լոնդոնյան ակումբում: Այս մասին հաստատում են նաև մի շարք պարբերականներ՝ հայտնելով, որ ամռանը հնարավոր է՝ «Չելսիի» գլխավոր մարզիչ դառնա Ժոզե Մոուրինյոն:

-Կարծում եմ, որ «Չելսին» արդեն ունի հրաշալի մարզիչ, ի դեմս Ռաֆայել Բենիտեսի, սակայն եթե նրանք որոշեն բաժանվել նրանից այս մրցաշրջանի ավարտից հետո, ապա Ժոզե Մոուրինյոն, իհարկե, լավ որոշում կլինի նրանց համար:

Մոուրինյոն աշխարհի լավագույն մարզիչներից մեկն է, սակայն կարծում եմ, որ Բենիտեսը լավ աշխատանք է կատարում «Սթեմֆորդ Բրիջում»,- հայտնել է Վենգերը: ESPN

Հետաքրքիր փաստեր