• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Արսեն Վենգերը խոստանում է հաջորդ մրցաշրջանն անցկացնել «Արսենալում»

Արսեն Վենգեր«ՊՍԺ»-ի հետաքրքրության մասին լուրերին ի պատասխան՝ «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտնել է, որ հաջորդ մրցաշրջանը նա հաստատ անցկացնելու է լոնդոնյան ակումբում:

Հենց հաջորդ մրցաշրջանի ավարտից հետո էլ լրանում է Վենգերի գործող պայմանագիրն «Արսենալի» հետ: Դեռ բաց է այն հարցը՝ արդյոք մասնագետը նոր պայմանագիր կկնքի, թե ոչ: Սակայն Արսենի՝ ակումբից ժամկետից շուտ հեոանալու մասին խոսք լինել չի կարող:

-Պատրաստվում եմ հաջորդ խաղին և հաջորդ մրցաշրջանին «Արսենալի» հետ: Միշտ էլ մինչև վերջ աշխատել եմ իմ պայմանագրերը, և հիմա այն տարիքում չեմ, որ ձգտեմ տեղափոխությունների,- հայտնել է Վենգերը երեկ կայացած «Յունայթեդի» հետ խաղից հետո:

Միևնույն ժամանակ, «Արսենալի» սեփականատեր Ստեն Կրոենկեն վերջնականապես որոշել է ամառային տրանսֆերային բյուջեն: Վենգերն իր տրամադրության տակ ունենալու է 60 մլն ֆունտ նոր ֆուտբոլիստներ ձեռք բերելու համար: Այս մասին հայտնում է L’Equipe-ը:

Հետաքրքիր փաստեր