• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Արսեն Վենգեր․ «Ամեն ինչ դեռ նոր է սկսվում»

Արսեն Վենգեր«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կարծում է, որ թիմի համար ամեն ինչ դեռ նոր է սկսվում:

Կիրակի օրը հաղթելով «Լիվերպուլին» (2:0)՝ «զինագործները» շարունակեցին միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը և երկրորդ տեղում ընթացող թիմից միավորների տարբերությունը հասցրեցին 5-ի:

-Եթե ես «Աստոն Վիլլայից» կրած պարտությունից հետո ասեի, որ մենք 10 տուր հետո կգլխավերենք մրցաշարային աղյուսակը, ապա ոչ մեկ ինձ լուրջ չէր ընդունի:

Դա ցույց է տալիս, թե ինչպես է ամեն ինչ փոխվում և ինչպես կարող է հետագայում փոխվել: Մենք պետք է զգոնությունը պահենք և շարունակենք առաջ գնալ:

Այժմ դուք կարող եք ասել, որ անցել է մրցաշրջանի 1/4 մասը և կարելի է հետևություններ անել, սակայն ոչինչ դեռ որոշված չէ: Ավելի հստակ պատկերացումներ ունենալու համար սպասեք մինչև նոյեմբերի վերջ,- Վենգերի խոսքերն է մեջբերում «Արսենալի» պաշտոնական կայքը:

Հետաքրքիր փաստեր