• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Արսեն Վենգեր․ «Երկրպագուները կրկին հավատում են մեզ»

Արսեն Վենգեր«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը շնորհակալ է երկրպագուներին՝ աջակցության համար, որը թիմի փայլուն ելույթների գլխավոր պատճառներից մեկն է:

Մրցաշրջանի մեկնարկից առաջ տրանսֆերների համար շատ էին քննադատում Վենգերին, իսկ այժմ երկրպագուները դժգոհելու պատճառ չունեն․ թիմը 6 տուրերից հետո գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Վենգերի խոսքերով, երկրպագուները կրկին հավատում են իրենց:

-Երբ թիմը հավատում է սեփական ուժերին, ապա խաղերին դրական է տրամադրվում: Ինչքան շատ է հավատը, այնքան մեծ է հաղթելու հավանականությունը:

Երբ թիմը լավ է խաղում, շրջապատում ամեն ինչ դրական է դառնում: Մեր լավ արդյունքների համար պարտական ենք նաև երկրպագուներին: Նրանք մեզ վստահություն են հաղորդում,- Վենգերի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: