«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտնել է, որ եթե տրանսֆերային պատուհանի վերջին օրն ինքը մնար Լոնդոնում, ապա Դենիել Ուելբեքը չէր տեղափոխվի «Էմիրեյթս»:
Ինչպես արդեն գիտենք, Վենգերը սեպտեմբերի մեկին Հռոմում ներկա էր բարեգործական խաղի: Լոնդոնյան ակումբի մենեջերը ձեռքերը ծալած չնստեց, այլ անձամբ համաձայնեցրեց 16 մլն ֆունտով Ուելբեքի տեղափոխությունը «Յյունայթեդից» «Արսենալ»:
Վենգերի խոսքերով, նա թույլ չէր տա այդ գործարքը կայանա, եթե կարողանար անձամբ վերահսկել իր գործընկերոջը:
-Եթե այդ օրը ես Լոնդոնում լինեի, ապա Ուելբեքն այսօր այստեղ չէր լինի: Մի օր ես կբացեմ գաղտնիքը,- ասել է Վենգերը: talkSPORT