• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Արսեն Վենգեր. «Մանչեսթեր Յունայթեդն» արդեն անհասանելի է»

Արսեն Վենգեր«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը նշել է, որ թիմը կորցրել է հնարավորությունը պայքարելու Անգլիայի չեմպիոնության համար:

-Ես դիտել եմ «Տոտտենհեմ»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը և ամբողջ ընթացքում մտածել մեր և «Յունայթեդի» միջև եղած տարբերության մասին:

Մենք ֆանտաստիկ հնարավորություն ունեինք հաղթելու Պրեմիեր Լիգան այս մրցաշրջանում: Բայց այժմ «Յունայթեդին» հասնել հնարավոր չէ, նրանք անհասանելի են:

Մենք պետք է առաջատարին մոտ լինեինք: «Յունայթեդը» լրջորեն առաջ է անցել, սակայն անձեռնմխելի ակումբներ չկան: Դա կարող եմ հաստատ ասել:

Հիմա պետք է կենտրոնանանք այն բանի վրա, որպեսզի նվաճենք Չեմպիոնների Լիգայի ուղեգիր: Հեշտ չի լինելու այդ պայքարում: Խաղացողները պետք է ցույց տան իրենց լավագույն որակներն ու խառնվածքը:

Անցած մրցաշրջանում մենք բավականին հետ էինք, սակայն կարողացանք ավարտել մրցաշրջանը 3-րդ հորիզոնականում,- հայտնել է Վենգերը: Sky Sports

Հետաքրքիր փաստեր