• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Արսեն Վենգեր. «Մարդիկ չափից շատ են սպասում Օզիլից»

Արսեն Վենգեր Մեսութ Օզիլ«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կարծում է, հանրությունը չափից շատ է պահանջում իր կիսապաշտպան Մեսութ Օզիլից:

Ամռանը 42.5 մլն ֆունտով «Ռեալից» «Էմիրեյթս» տեղափոխվելով՝ Օզիլը կարճ ժամանակում դարձավ «զինագործների» առաջատարներից մեկը:

25-ամյա գերմանացին մեծ ներդրում ունի այն բանում, որ այժմ հենց «Արսենալն» է գլխավորում մրցաշարային աղյուսակը: Սակայն լինում են խաղեր, երբ երկրպագուները քննադատում են Օզիլին:

-Երբեմն մարդիկ սպասում են, որ մեկ ֆուտբոլիստը պետք է որոշի խաղի ելքը: Երբ մեր մոտ ինչ որ բան չի ստացվում, մարդիկ սպասում են, որ Օզիլը կվերցնի գնդակը և կուղարկի մրցակցի դարպասը:

Վստահ եմ, որ նա կարող է իր խաղին ավելացնել գոլեր խփելը: Պետք չէ քննադատել Օզիլին: Նա ընդամենը 25 տարեկան է և կարող է ավելի լավը դառնալ: Նրա լավագույն տարիները դեռ առջևում են,- «Արսենալի» պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասել է Վենգերը:

Հետաքրքիր փաստեր