«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հրաժարվել է մեկնաբանել այն տեղեկությունը, թե ինքը պատրաստվում է ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունիին:
-Պատրա՞ստ ենք մենք ձեռք բերել Ռունիին: Չեմ պատրաստվում հիմա քննարկել տրանսֆերները:
Հիմա ես կենտրոնացած եմ այն բանի վրա, ինչ որ սպասվում է «Արսենալին» առաջիկա մի քանի օրերին: Առջևում «Նյուքասլի» հետ հանդիպումն է, ես այդ մասին եմ մտածում,- ասել է Վենգերը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Սէր Ալեքս Ֆերգյուսոնը հաստատել էր, որ Ռունին խնդրել է ակումբի ղեկավարությանը վաճառել իրեն: