«Արսենալի» ավագ Միկել Արտետան կոճի վնասվածքից ապաքինվելու համար բաց կթողնի նվազագույնը երկու շաբաթ:
Պրեմիեր Լիգայի նոր մրցաշրջանի մեկնարկից սկսած Արսեն Վենգերի թիմը շարունակում է կորուստներ ունենալ: Կիերան Գիբսին միացավ նաև Արտետան, ով «Բեշիկթաշի» դեմ Չեմպիոնների Լիգայի խաղում վնասվածք ստացավ:
Ինչպես հաղորդում է The Guardian-ը, իսպանացի կիսապաշտպանը բաց կթողնի «Էվերթոնի» դեմ Պրեմիեր Լիգայի և «Բեշիկթաշի» դեմ Չեմպիոնների Լիգայի պատասխան խաղերը:
Հինգշաթբի օրը Վենգերը բժիշկներից հստակ կիմանա Արտետայի բացակայության ժամկետը: