• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Արտետա․ «Ուիլշերը կարող է դառնալ Եվրոպայում լավագույններից մեկը»

Արտետա և Ուիլշեր«Արսենալի» կիսապաշտպան Միկել Արտետան վստահ է, որ իր թիմակից Ջեկ Ուիլշերն ունակ է դառնալ Եվրոպայի ուժեղագույն կիսապաշտպաններից մեկը:

Վերջին երկու մրցաշրջանների ընթացքում վնասվածքները հանգիստ չէին տալիս Ուիլշերին, և նա այդ ընթացքում Պրեմիեր Լիգայի 33 խաղերի է մասնակցել: Եվ այժմ, չնայած Ջեկն ամբողջ ուժով խաղում է, «Արսենալի» երկրպագուները շունչները պահում են, երբ իրենց սիրելի ֆուտբոլիստը որևէ հակառակորդի բախվելուց հետո հայտնվում է խոտածածկին:

Արտետան վստահ է, որ 21-ամյա Ուիլշերը կարող է շատ բանի հասնել, եթե առողջական խնդիրներն անցյալում թողնի:

-Նա արդեն հրաշալի ֆուտբոլիստ է և մեծ ներուժ ունի, որպեսզի Եվրոպայում լավագույններից մեկը դառնա:

Նա այդ ունակություններն ունի, սակայն վերջին տարիներին նա հաճախ էր վնասվածքներ ստանում, որոնք թույլ չէին տալիս նրան հաջող մրցաշրջան անցկացնել: Սակայն ես կարծում եմ, եթե նա հաղթահարի վնասվածքների հետ կապված խնդիրները և շարունակի ամեն շաբաթ խաղալ, նա անկրկնելի ֆուտբոլիստ կդառնա,- talkSPORT-ին տված հարցազրույցում հայտնել է Արտետան:

Հետաքրքիր փաստեր