• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Բադյաշիլը ազդրի լուրջ վնասվածք է ստացել

«Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը հաստատել է, որ պաշտպան Բուենդիա Բադյաշիլը ազդրի լուրջ վնասվածք է ստացել:

Անցյալ շաբաթ հաղորդվեց, որ 22 ամյա Բադյաշիլը վնասվածք է ստացել մարզման ժամանակ և այժմ կարող է բաց թողնել հաջորդ մրցաշրջանի մեկնարկային հատվածը:

Չորեքշաբթի օրը մամուլի հետ զրույցում Լեմպարդը բացահայտեց, որ «Չելսիի» նորեկի վնասվածքը շատ ավելի լուրջ է, քան ենթադրվում էր սկզբում:

Լեմպարդը դեռ հստակ չգիտի, թե որքան ժամանակով Բադյաշիլը չի խաղա, բայց դա ամիսների հարց է:

«Դա մեծ հարված է նրա համար, և ես իսկապես ցավում եմ նրա համար: Նա եկավ այստեղ և լավ տպավորություն թողեց: Ես շատ գոհ էի նրանից այն հանդիպումներում, որոնք նա անցկացրել էր մինչև վնասվածքը»:

«Ցավոք սրտի, սա շատ ծանր վնասվածք է, և մենք, ցավոք, պետք է խոսենք ոչ թե շաբաթների, այլ ամիսների մասին»:

«Հուսով եմ, որ նա բաց չի թողնի շատ հանդիպումներ, քանի որ առջևում ամառ է, և նա կվերադառնա ավելի ուժեղ դարձած», – Լեմպարդի խոսքերն է մեջբերում talkSPORT-ը։

Հետաքրքիր փաստեր