• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Բալոգանը «Արսենալի» հիմնական թիմից առանձին է մարզվում

Ֆոլարին Բալոգանը «Արսենալի» հիմնական թիմից առանձին է մարզվում, ինչը կարող է վկայել հարձակվողի մոտալուտ տեղափոխության մասին:

«Արսենալն» արդեն ծախսել է մոտ 200 միլիոն ֆունտ այս ամառ տրանսֆերների վրա՝ ձեռք բերելով Դեքլան Ռայսին, Կայ Հավերցին և Յուրիեն Թիմբերին: Ուստի այս պահին «զինագործները» կենտրոնացած են ֆուտբոլիստներ վաճառելու վրա։

«Արսենալի» ամենաթանկարժեք ակտիվներից մեկը, որը հասանելի է տրանսֆերի համար, 22 ամյա Բալոգանն է, ով «Ռեյմսում» վարձակալական մրցաշրջանում խփել է 21 գոլ: «Զինագործները» Ֆոլարինի համար սահմանել են 50 միլիոն ֆունտ ստերլինգ գինը:

Բալոգանը խաղացել է MLS-ի բոլոր աստղերի թիմի հետ նախամրցաշրջանային խաղում, սակայն շաբաթ օրը «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում լինելով փոխարինողների նստարանին՝ չմտավ խաղադաշտ:

Իսկ երկուշաբթի օրը Բալոգանը լիովին սահմանափակվել է անհատական ​​մարզումներով Լոս Անջելեսում անձնական մարզչի հսկողության ներքո, հայտնում է The Athletic-ը։

Ըստ երևույթին, ամերիկացի ֆուտբոլիստը, ում ծառայություններով հետաքրքրված է «Ինտերը», «Միլանը», «Մոնակոն» և «Մարսելը», ավելի ու ավելի մոտ է «Արսենալից» հեռանալուն:

Հետաքրքիր փաստեր