• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Բայերն» իսկապես բանակցում է «Չելսիի» հետ Շյուրլեի վերաբերյալ

Անդրե Շյուրլե«Բայերի» սպորտային տնօրեն Ռուդի Ֆելլերը հաստատել է, որ իր ակումբը բանակցություններ է վարում «Չելսիի» հետ կիսապաշտպան Անդրե Շյուրլեի տրանսֆերի վերաբերյալ:

Մի քանի օր առաջ մամուլը հայտնեց, որ «ազնվականներն» արդեն համաձայնեցրել են ֆուտբոլիստի հետ անձնական պայմանագրի պայմանները: Նրանք նույնիսկ պայմանավորվել են տրանսֆերային արժեքի շուրջ, որը պետք է կազմի 25 մլն ֆունտ:

Այսօր այս պատմությունը զարգացում ունեցավ Ֆելլերի մեկնաբանության շնորհիվ: Նրա խոսքերով ինքն ու «Բայերի» գլխավոր տնօրեն Միքայել Ռեշկեն հինգշաբթի օրն այցելել են Լոնդոն և հանդիպել «Չելսիի» ներկայացուցիչների հետ:

-Այո, ես եղել եմ Լոնդոնում, և մենք բանակցել ենք: Այլևս ոչինչ չունեմ ասելու, քանի որ դեռ ոչինչ որոշված չէ,- հայտնել է Ֆելլերը գերմանական Bild պարբերականին տված հարցազրույցի ժամանակ:

Հետաքրքիր փաստեր