«Չելսին» պաշտոնապես հաստատել է «Նյուքասլ Յունայթեդի» ռմբարկու Դեմբա Բայի տրանսֆերը: Գործարքը լոնդոնյան ակումբի համար արժեցել է 7.5 մլն ֆունտ:
Ընդամենը մեկ շաբաթ առաջ «Չելսին» լրջորեն ներգրավվեց այս տրանսֆերում և արդեն այսօր տեղափոխությունը ամբողջությամբ իրականացավ: Չնայած ոչ ծանր վնասվածքին, Բան հաջողությամբ անցավ բուժզննումը և ստորագրեց 3.5 տարվա պայմանագիր: Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում 13 գոլ հեղինակած Բան «Չելսիում» հանդես կգա 29 համարի մարզաշապիկով:
Սենեգալցին նորամուտը կնշի արդեն վաղը՝ Անգլիայի գավաթի խաղում:
-Ես ուրախ եմ և շատ հպարտ: Իմ և «Նյուքասլի» համար շատ կարևոր էր, որ կարողացանք համաձայնության գալ: Նրանք մի ամբողջ ամիս ունեն, որպեսզի նոր ֆուտբոլիստ գնեն:
Երբ ակումբը նախորդ մրցաշրջանում հաղթում է Չեմպիոնների Լիգայում, ապա որոշում կայացնելը շատ ավելի հեշտ է դառնում,- ասել է Բան: