• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Բան պատրաստ է խաղալ Տորրեսի հետ

Դեմբա Բա«Չելսիի» նորեկ Դեմբա Բան պատրաստ է խաղալ այնտեղ, որտեղ կասի գլխավոր մարզիչը: Բան համաձայն է խաղալու Ֆերնանդո Տորրեսի հետ կամ էլ նստելու նստարանին և սպասելու իր հերթին:

Շաբաթ օրը կայացած «Սաութհեմպտոն»-«Չելսի» խաղում Տորրեսի փոխարեն դաշտ դուրս եկավ Բան, որն արդարացրեց մարզչի հույսերը: Ընդամենը երկու օր առաջ «Չելսի» տեղափոխված Դեմբա Բան դուբլի հեղինակ դարձավ և օգնեց իր թիմին հաղթել (1:5):

Բան կարծում է, որ իր դերն այս ակումբում որոշում է մարզիչը: Այդ իսկ պատճառով նա պատրաստ է խաղալ ոչ միայն Տորրեսի փոխարեն, այլև Տորրեսի կողքին: Մնում է Բենիտեսը որոշի:

-Հարցրեք մարզչին: Եթե ես պետք է խաղամ Ֆերնանդոյի կողքին, ապա կխաղամ: Եթե ես պետք է նստեմ պահեստայինների նստարանին, ապա կնստեմ և կսպասեմ իմ հնարավորությանը: Դաշտ դուրս գալով` ես կապացուցեմ, որ արժանի եմ խաղալու: Ահա և վերջ:

Բան գոհ է իր մեկնարկային խաղից:

-Չեմ կարծում, որ երբևիցե նման դեբյուտ ունեցել եմ: Ամեն ինչ հիանալի էր, և ես գոհ եմ: Ես հաճույք ստացա: Տեսա, թե երկրպագուներն ինչքան գոհ են ինձնից և իմ թիմակիցներից: Երբ նրանք մոտենում և շնորհավորում են, ապա դա հիանալի զգացում է: Goal

Հետաքրքիր փաստեր