• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Բարսելոնան» առաջարկություն է արել Լուիզին գնելու համար

Դավիդ ԼուիզՀամաձայն Sky Sports-ի տեղեկության, «Բարսելոնան» պաշտոնական առաջարկ է արել «Չելսիի» կենտրոնական պաշտպան Դավիդ Լուիզին գնելու համար:

Կատալոնական ակումբի առաջարկը գնահատվում է 25 մլն ֆունտ, որը, համեմատաբար, փոքր է այն գումարից (35 մլն ֆունտ), որի մասին վերջրին օրերին լուրեր էին շրջանառվում:

«Բարսայի» ղեկավարները ենթադրում են, որ «կապույտների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պատրաստ է բաց թողնել Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստին, քանի որ նրա հետ առանձնապես պլաններ չի կապում:

Սակայն Մոուրինյոն հրապարակավ բացառում է Լուիզի հեռանալը, ով անցած տարի սեպտեմբերին երկարաժամկետ պայմանագիր է կնքել լոնդոնյան ակումբի հետ: Ակնկալվում է, որ «Բարսելոնայի» առաջարկը կմերժվի: