«Բարսելոնան» «Արսենալի» ավագ Թոմաս Վերմալենի համար պայքարում առաջ է անցել «Մանչեսթեր Յունայթեդից»: Ինչպես գիտենք, այժմ ընթանում է 28-ամյա բելգիացու պայմանագրի վերջին տարին: Թոմասն «Էմիրեյթսում» մշտական խաղային պրակտիկա չունի և, ամենայն հավանականությամբ այս ամառ կլքի լոնդոնյան ակումբը:
Ամառվա սկզբին ակտիվորեն խոսվում էր, որ Վերմալենը մոտ է «Յունայթեդ» տեղափոխվելուն, սակայն «կարմիր ստանաները» մինչ այժմ չեն հայտնել իրենց հետաքրքրության մասին: Փոխարենը դա արել է «Բարսելոնան»՝ «զինագործներին» առաջարկելով 10 մլն ֆունտ: Sky Sports
Անցած շաբաթ՝ Էմիրեյթսի գավաթից առաջ «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն ասաց, որ չի բացառում Վերմալենի հեռանալը, սակայն եթե դա լինի, նա պետք է Թոմասին փոխարինող գտնի: