• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Բարսելոնան» ցանկանում է գնել Դավիդ Լուիզին

Դավիդ ԼուիզԻնչպես հաղորդում է Daily Mail պարբերականը, Չեմպիոնների Լիգայից դուրս մնալը «Բարսելոնային» ստիպել է գնալ կադրային փոփոխությունների, որը մտադիր են իրականացնել այս ամռանը: Կատալոնցիների տրանսֆերային գլխավոր նպատակներից է համարվում «Չելսիի» պաշտպան Դավիդ Լուիզը:

Հաղորդվում է, որ «կապտանռնագույնները» վաղուց են հետևում բրազիլիացի ֆուտբոլիստին և պատրաստվում են ամռանը նրա համար 35 մլն ֆունտ առաջարկել:

Սակայն «Չելսին» 25-ամյա պաշտպանին, ով վերջին շրջանում հանդես է գալիս հենակետային կիսապաշտպանի դիրքում, գնահատում է ոչ պակաս քան 40 մլն ֆունտ: «Բարսելոնան» էլ իր հերթին պատրաստ է բարելավել առաջարկը, եթե վաճառի պահեստային կազմի մի քանի ֆուտբոլիստների, այդ թվում Դավիդ Վիլյային, ում ծառայություններով հետաքրքրված է «Արսենալը»:

Ավելացնենք, որ անցած ամռանը Լուիզը երկարաձգեց պայմանագիրը «Չելսիի» հետ:

Հետաքրքիր փաստեր