• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Բեյլը փետրվար ամսվա լավագույն խաղացողն է, իսկ Վիլաշ-Բոաշը՝ լավագույն մարզիչը

Բեյլ և Վիլաշ-Բոաշ«Տոտտենհեմի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը ճանաչվել է Պրեմիեր Լիգայի փետրվար ամսվա լավագույն խաղացողը: Այս մասին հայտնում է Goal.com կայքը:

Փետրվարին Բեյլն առանց փոխարինման մասնակցել է Պրեմիեր Լիգայի երեք խաղերի և խփել 5 գնդակ այն դեպքում, երբ «Տոտտենհեմն» ընդամենը 6 գնդակ է խփել այս ամսվա ընթացքում:

Ամսվա լավագույն մարզիչ է ճանաչվել Անդրե Վիլաշ-Բոաշը: Նրա գլխավորությամբ «Տոտտենհեմը» երեք խաղում երեք հաղթանակ է տոնել:

Բացի Բեյլից ամսվա լավագույն խաղացողի համար պայքարում էին նաև Ռոբին վան Պերսին և Ռաֆայել Դա Սիլվան «Մանչեսթեր Յունայթեդից», ինչպես նաև Մուսա Սիսոկոն «Նյուքասլից»:

Փետրվար ամսվա լավագույն մարզչի համար առաջադրվել էին նաև Արսեն Վենգերը («Արսենալ»), Սէր Ալեքս Ֆերգյուսոնը («Մանչեսթեր Յունայթեդ») և Ալան Պարդյուն («Նյուքասլ»):

Հետաքրքիր փաստեր