• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Բենիտեսը Գվարդիոլային «Չելսի» է հրավիրում

Բենիտես և Գվարդիոլա«Չելսիի» ժամանակավոր գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը դեմ չէ, որ իրեն փոխարինի Գվարդիոլան: Ըստ BBC-ի` իսպանացին մասնավորապես նշել է.

-Գվարդիոլան ֆանտաստիկ մարզիչ է, իսկ նրա ռեկորդը` պարզապես աներևակայելի: Եթե նա գա «Չելսի», ապա նրանք կհաղթեն բոլոր տիտղոսները: Ես ինքս ուրախ կլինեմ դեպքերի նման զարգացման համար:

Բենիտեսը միշտ էլ իմացել է, որ ժամանակավոր է այս պաշտոնում:
-Ես չեմ մտածել, որ 6 ամսից երկար կմնամ Լոնդոնում: Ես այս ակումբին ցանկանում եմ ամենալավը: Իսկ Պեպի գալն այստեղ ուղղակի դրական անդրադարձ կունենա:

Երկրպագուները Ռաֆայելին լավ չընդունեցին, սակայն դա մարզչի համար նորմալ երևույթ է:

-Հուսամ, երբ մեր խաղը բարելավվի, և մենք սկսենք հաղթանակներ տոնել, երկրպագուները կհասկանան, թե ինչքան անարդար են եղել իմ նկատմամբ,- ավելացրել է Բենիտեսը:

Հետաքրքիր փաստեր