Ջոն Թերին և Ֆրենկ Լեմպարդը ամենայն հավանականությամբ կմասնակցեն շաբաթ օրը կայանալիք «Սանդերլենդ»-«Չելսի» խաղին: Նման հայտարարություն է արել «Չելսիի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը:
Իր առաջին երեք հանդիպումներում Բենիտեսը չէր կարող հույսը դնել այս երկու հիմնական խաղացողների վրա. «ազնվականների» վետերանները վնասվածքներ ունեին և հիմա ապաքինվում են:
-Երկուշաբթի օրը նրանք կանցկացնեն մարզում, և մենք հույս ունենք, որ նրանք արդեն կկարողանան օգնել մեզ: Այլ իրավիճակում ես նրանց դաշտ չէի հանի, սակայն այժմ Ֆրենկի և Թերիի խառնվածքն ու լիդերական որակները պետք են թիմին,- մարզչի խոսքերն է մեջբերում ESPN-ը: