«Տոտտենհեմի» կիսապաշտպան Ռոդրիգո Բենտանկուրը ծնկի խաչաձև կապանների վիրահատության է ենթարկվել։
Բենտանկուրը պատռեց ձախ ծնկի խաչաձև կապանները փետրվարի սկզբին «Տոտտենհեմի»՝ Պրեմիեր լիգայի «Լեսթերից» կրած պարտության ժամանակ (4-1):
Մի քանի օր անց «շպորները» հաստատեցին վնասվածքի բնույթը և հայտնեցին, որ 25 ամյա ուրուգվայցին այլևս չի խաղա այս մրցաշրջանում։
Ինչպես հայտնում է Football.London-ը, Բենտանկուրը վիրահատվել է անցած երկուշաբթի օրը՝ Իսպանիայում։ Գործընթացը կատարել է եվրոպական առաջատար վիրաբույժներից մեկը։
Վիրահատությունը հաջող է անցել, և Ռոդրիգոն այժմ սկսում է վերականգնողական գործընթաց, որը կտևի յոթից ինը ամիս: