• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Բեն Ֆոսթերը ավարտեց կարիերան

«Ուոթֆորդի», «Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի հավաքականի նախկին դարպասապահ Բեն Ֆոսթերը հայտարարել է 39 տարեկանում կարիերան ավարտելու մասին։

Ֆոսթերը կարիերան սկսել է «Ստոկում», որի համար, սակայն, ոչ մի հանդիպում չի անցկացրել։ 2005-ից 2010 թվականներին Բենը եղել է «Յունայթեդի» կազմում, որի ընթացքում նա երկու անգամ նվաճել է Լիգայի գավաթը։

Այնուհետև Ֆոսթերն իր կարիերան շարունակեց Բիրմինգհեմում, ապա  Վեստ Բրոմվիչում, իսկ 2018 թվականից Բենը խաղացել է «Ուոթֆորդում», որտեղ «Յունայթեդը» երկու անգամ վարձավճարով ուղարկել էր նրան։

Ֆոսթերի պայմանագիրը «Ուոթֆորդի» հետ ավարտվեց նախորդ մրցաշրջանի վերջում, և Բենը որոշեց կանգ առնել այդտեղ:

Ֆոսթերը համապատասխան հայտարարություն է արել YouTube-ի իր ալիքում՝ հայտնելով նաև, որ մերժել է «Նյուքասլի» առաջարկը։

«Ես հաստատ գիտեի, որ այնտեղ հիանալի ժամանակ կանցկացնեմ, իսկ մռնչացող մարզադաշտը կաշխուժացներ ինձ և բոլորին, բայց ես լցված էի այն զգացողությամբ, որ ես դա չեմ ուզում», – ասել է Ֆոսթերը

Հետաքրքիր փաստեր