«Բորնմուտը» հայտարարել է «Բրիստոլ Սիթիի» և Գանայի հավաքականի հարձակվող Անտուան Սեմենյոյի հետ պայմանագիր կնքելու մասին։
Սեմենյոն «Բորնմուտի» հետ կնքեց չորսուկես տարվա պայմանագիր՝ 12 ամսով երկարաձգման հնարավորությամբ:
Sky Sports-ը 23 ամյա գանացու տրանսֆերը գնահատում է 10,5 մլն ֆունտ, որից 9 մլն ֆունտը երաշխավորված գումար է:
Սեմեյոն «Բրիստոլ Սիթիի» կազմում անցկացրել է 152 հանդիպում՝ դառնալով 21 գոլի և 22 գոլային փոխանցման հեղինակ։ Այս առաջնությունում Անտուանը ութ անգամ է տխրեցրել մրցակիցներին:
Այս մրցաշրջանի սկզբում Սեմենյոն մասնակցել է աշխարհի առաջնություն՝ խաղալով Գանայի հավաքականի կազմում Պորտուգալիայի և Ուրուգվայի դեմ:
Sky Sports-ը հավելում է, որ Սեմենյոյի համար պայքարում «Բորնմուտն» առաջ է անցել «Կրիստալ Փելեսից»: