«Բրայթոնը» պաշտոնապես հայտարարել է «Ուոթֆորդի» հարձակվող Ժոաո Պեդրոյին ձեռք բերելու մասին, որը դարձավ ակումբի պատմության ամենաթանկ ձեռքբերումը:
Այս տեղափոխությունը, որը գնահատվում է 30 մլն ֆունտ, կգրանցվի ամառային տրանսֆերային պատուհանի բացումից հետո:
Ինքը՝ Պեդրոն, ով այս մրցաշրջանում 11 գոլ է խփել առաջնության 35 խաղում, արդեն հինգ տարվա պայմանագիր է կնքել «Բրայթոնի» հետ։
Պեդրոն ներկայացնում է «Ուոթֆորդը» 2019 թվականի օգոստոսից, երբ «Ուոթֆորդը» նրան գնեց «Բրիսթոլ Սիթիից» 20 միլիոն ֆունտի դիմաց։ Այդ ժամանակից ի վեր 21 ամյա բրազիլացին «Ուոթֆորդի» կազմում երկու անգամ լքել է Պրեմիեր լիգան:
«Ժոաոն երկար ժամանակ եղել է մեր նպատակներից, և նա նաև գրավել է եվրոպական այլ ակումբների հետաքրքրությունը»:
«Հետևաբար, մենք գոհ ենք, որ ամառային պատուհանի բացմանը ընդառաջ համաձայնության ենք եկել մեր ակումբի առանցքային թիրախներից մեկի շուրջ: Հիանալի է, որ Պեդրոն կկարողանա անմիջապես կենտրոնանալ նոր մրցաշրջանի վրա, քանի որ նրա ապագայի հարցը արդեն կարգավորվել է»։
«Նա հիանալի երիտասարդ տաղանդ է, շատ տեխնիկական, արագ և նպատակասլաց: Նա շատ լավ կլրացնի մեր հարձակման գիծը: Նա նաև հաստատվել է այստեղ՝ ավելի քան 100 խաղից ավելի է հասցրել խաղալ «Ուոթֆորդի» կազմում և Պրեմիեր լիգայում խաղալու մեծ փորձ ունի»,- ասել է «ճայերի» տեխնիկական տնօրեն Դևիդ Ուերը։