Կենտրոնական պաշտպան Բրեդե Հանգելանդը, ով այս ամառ հեռացավ «Ֆուլհեմից», մեկ տարվա պայմանագիր է ստորագրել «Կրիստալ Փելեսի» հետ:
Պրեմիեր Լիգայից «Ֆուլհեմի» դուրս մնալը համընկավ 33-ամյա Հանգելանդի պայմանագրի ժամկետի լրանալուն: Եվ չնայած, որ նորվեգացին հրաժարվեց երկարաձգել պայմանագիրը, նա կշարունակի խաղալ Անգլիայում:
Բրեդեի ծառայություններով հետաքրքրված էին Պրեմիեր Լիգայի մի քանի ակումբներ, սակայն պաշտպանն ընտրեց «Փելեսի» առաջարկը:
-Այս ակումբի մասին ես դրական շատ բան եմ լսել: Անհամբերությամբ սպասում եմ նոր մրցաշրջանի մեկնարկին: Կանեմ հնարավոր ամեն ինչ, որպեսզի օգնեմ ակումբին,- ասել է Հանգելանդը: