«Տոտտենհեմի» փորձառու դարպասապահ Բրեդ Ֆրիդելը հայտարարել է, որ կխաղա այնքան ժամանակ, ինչքան իր առողջությունը թույլ տա:
42 տարեկան հասակում Ֆրիդելը հանդիսանում է լոնդոնյան ակումբի հիմնական դարպասապահ Ուգո Լյորիսի փոխարինողը: Սակայն, չնայած խաղային փորձի պակասի, ամերիկացին չի պատրաստվում կարիերան ավարտել:
-Տեսնենք, կկարողանամ արդյոք առաջ գնալ: Ես պատրաստվում եմ խաղալ, մինչև մարմինս ինձ չասի. «բավական է», կամ ակումբը չորոշի ինձ հրաժեշտ տալ:
Երբ 42 տարեկան ես, քեզ համար առաջին տեղում թիմն է: Ինչ վերաբերվում է Ուգոյին, ապա մենք լավ հարաբերությունների մեջ ենք: Նա լավ տղա է և իսկապես շատ լավ դարպասապահ է,- Ֆիդելի խոսքերն է մեջբերում Goal-ը:
Բացի այդ, Բրեդը խոստովանել է, որ անցած ձմեռ կարող էր փոխել ակումբը, բայց գերադասել է մնալ «Ուայտ Հարթ Լեյնում»:
-Ես մի քանի տարբերակ ունեի հունվարին, բայց դրանցից ոչ մեկ պաշտոնապես չներկայացվեց: Կքննարկեի՞ MLS տեղափոխվելու առաջարկը: Անկասկած,- հավելել է Ֆրիդելը: