«Լեսթերի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը հայտարարել է, որ չի վախենում աշխատանքից հեռացվելուց:
Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանի առաջին երեք հանդիպումներում «Լեսթերը» վաստակել է ընդամենը մեկ միավոր և այժմ զբաղեցնում է աղյուսակի 19-րդ հորիզոնականը:
Մամուլում արդեն լուրեր են հայտնվել, որ Ռոջերսը կարող է կորցնել աշխատանքը, եթե մոտ ապագայում արդյունքները չբարելավվեն, սակայն Բրենդանը դրան հանգիստ է արձագանքում։
«Այստեղ իմ երեքուկես տարիների ընթացքում մենք յուրաքանչյուր սեզոնում ծախսել ենք 25 միլիոն ֆունտ, և դա մեզ թույլ է տվել պայքարել բարձր տեղերի համար, նվաճել մի քանի գավաթ և հասնել Եվրոպայի կիսաեզրափակիչ»:
«Որպես մարզիչ, ես հույս ունեմ, որ կմնամ նույնքան հավակնոտ: Եթե ես չկարողանամ, և ակումբը որոշի շարժվել այլ ուղղությամբ, ապա հենց այդպես է պետք: Այդպիսին է ֆուտբոլը, այդպիսին է մարզչի ճակատագիրը: Ես այդ ամենից չեմ կորցնիիի իմ քունը»,- Ռոջերսին մեջբերում է BBC-ն։