• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Բրունո Ֆերնանդեսը հայտնվել է Մադրիդի «Ռեալի» թիրախակետում

Մադրիդի «Ռեալը» հետևում է «Մանչեսթեր Յունայթեդի» և Պորտուգալիայի հավաքականի կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեսին։

Ֆերնանդեսը «Յունայթեդում» հանդես է գալիս 2020 թվականից՝ 146 խաղում դառնալով 53 գոլի հեղինակ։ Բրունոյի պայմանագրի ժամկետը լրանում է 2026 թվականի հունիսին։

28-ամյա կիսապաշտպանը երջանիկ է «Օլդ Թրաֆորդում», բայց չի բացառում, որ ապագայում կփորձի ավելի բարձր մակարդակ տեղափոխվել, հայտնում է Պորտուգալիայի Record-ը:

Միևնույն ժամանակ, «Ռեալը» վաղեմի հետաքրքրություն ունի Ֆերնանդեսի նկատմամբ՝ նույնիսկ այն ժամանակներից, երբ Բրունոն խաղում էր «Սպորտինգում»։

Մադրիդի «Ռեալը» Լուկա Մոդրիչի և Տոնի Կրոսի տարիքի պատճառով ստիպված է մտածել կիսապաշտպանությունն ուժեղացնելու մասին, իսկ Մադրիդում վստահ են, որ Ֆերնանդեսը հիանալի համալրում կլինի Կարլո Անչելոտիի թիմում։

Հետաքրքիր փաստեր