• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Գազիդիս. «Վենգերը երկար կմնա «Արսենալում»

Իվան Գազիդիս Արսեն Վենգեր«Արսենալի» գործադիր տնօրեն Իվան Գազիդիսը վստահ է, որ գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը նոր պայմանագիր կստորագրի ակումբի հետ և դեռ երկար տարիներ կմարզի «զինագործներին»:

Վենգերը լոնդոնյան ակումբը գլխավորում է արդեն 17 տարի, սակայն վերջին ութ տարում չի հաջողվում ոչ մի տիտղոս նվաճել: Ֆրանսիացու ներկայիս պայմանագիրը կլրանա 2014թ-ի ամռանը: Խոսվում է, որ Վենգերը կարող է հեռանալ:

Սակայն «Արսենալը» չի պատրաստվում կորցնել այդպիսի բարձրակարգ մասնագետին: Գազիդիսը վստահ է, որ 63-ամյա Վենգերը ցանկանում է շարունակել իր աշխատանքը:

-Մենք վստահ ենք, որ ֆանտաստիկ մարզիչ ունենք: Հուսով ենք, որ նա ուզում է անել այն, ինչ որ հիմա է անում: Նա դեռ բավական ամբիցիոզ է և ցանկանում է առաջ գնալ: Վենգերը տեսնում է ապագան և, կարծում եմ՝ ոգևորվում է:

Մենք հիանալի հարաբերություններ ունենք: Դրա համար հանգիստ և ճիշտ պահին մենք նոր պայմանագրի ստորագրման մասին հայտարարություն կանենք: Դա ներքին որոշում է, որը կընդունվի փակ դռների հետևում, որից հետո կլինի հայտարարությունը,- Sky Sports-ին տված հարցազրույցում ասել է Գազիդիսը:

Հետաքրքիր փաստեր