• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Գալաթասարայը» ցանկանում է ձեռք բերել Միկելին

Ջոն Օբի ՄիկելԻնչպես հաղորդում է The Guardian-ը, թուրքական «Գալաթասարայը» հետաքրքրված է «Չելսիի» կիսապաշտպան Ջոն Օբի Միկելի ծառայություններով:

«Չելսիում» իր առաջին շրջանի աշխատանքի ժամանակ Մոուրինյոն այդքան էլ չէր վստահում Միկելին, ինչի հետ կապված էլ լուրեր հայտնվեցին, որ Ժոզեն կազատվի Նիգերիայի հավաքականի ֆուտբոլիստից:

Պրեմիեր Լիգայի նախորդ մրցաշրջանում Միկելն ընդամենը 19 անգամ է եղել «ազնվականների» մեկնարկային կազմում: Նիգերիացու պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2017թ-ը:

Daily Mirror-ը վստահեցնում է, որ «Չելսին» կարող է իր ֆուտբոլիստի համար 18 մլն ֆունտ պահանջել: Հաղորդվում է, որ «Գալաթասարայի» սպորտային տնօրեն Բյուլենտ Թուլունը բանակցություններ վարելու համար արդեն մեկնել է Լոնդոն:

«Չելսիում» Միկելի ապագան իսկապես վտանգված է, քանի որ արդեն խոսվում է հենակետային գոտու մի շարք ուժեղ կիսապաշտպանների տեղափոխության մասին: Մոուրինյոյին հետաքրքրել է Խաբի Ալոնսոյի, Սամի Խեդիրայի, Դանիելե Դե Ռոսսիի և Մարուան Ֆելայնիի ձեռքբերան տարբերակները:

Հետաքրքիր փաստեր