«Գայլերը» հայտարարել են «Շտուտգարտի» և Ավստրիայի հավաքականի հարձակվող Սաշա Կալաջիչի հետ պայմանագիր կնքելու մասին։
Կալաջիչը չորեքշաբթի առավոտյան սկսեց բուժզննում անցնել «Վուլվերհեմպտոնի» բազայում՝ նախքան հինգ տարվա պայմանագիր ստորագրելը 12 ամսով երկարաձգման տարբերակով:
Sky Sports-ը 25-ամյա ավստրիացու տրանսֆերը, ով ունի ուղիղ երկու մետր հասակ, գնահատում է 18 մլն եվրո (15,5 մլն ֆունտ) գումարած բոնուսները:
Կալաջիչը «Շտուտգարտում» է հանդես գալիս 2019 թվականից՝ նախորդ երկու մրցաշրջաններում լինելով գերմանական թիմի լավագույն ռմբարկու, թեև վերջին մրցաշրջանը Սաշայի համար տապալվեց ուսի վնասվածքի պատճառով:
Ընդհանուր առմամբ, Կալաջիչը բոլոր մրցաշարերում «Շտուտգարտի» կազմում անցկացրած 58 խաղում դարձել է 24 գոլի հեղինակ: