• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Գարեթ Բեյլ. «Եկել է ժամանակը՝ հաղթելու «Սթեմֆորդ Բրիջում»

Գարեթ Բեյլ«Տոտտենհեմի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը կարծում է, որ անցած տարի Չեմպիոնների Լիգայում չհայտնվելու ցավն իր թիմի համար լավ խթան կարող է հանդիսանալ այսօր կայանալիք «Չելսիի» հետ խաղում:

Անցած մրցաշրջանում «Տոտտենհեմը», զբաղեցնելով չորրորդ հորիզոնականը, չկարողացավ մասնակցել Չեմպիոնների Լիգային, քանի որ «Չելսին» հաղթեց այդ առաջնությունում: «Տոտտենհեմը» ստիպված էր բավարարվել Եվրոպա Լիգայով:

Այսօր կայանալիք խաղից առաջ Բեյլը հորդորել է թիմակիցներին հիշել այդ ցավը:

-Կարծում եմ, որ ես ավելի զայրացած էի, քան մեկ ուրիշը՝ հետևելով «Չելսիի» խաղին Չմեպիոնների Լիգայի եզրափակչում և հասկանալով, որ մեր բոլոր ջանքերն իզուր էին: Ենթադրում էի, որ «Բավարիան» կհաղթեր «Չելսիին», սակայն դա այն խաղերից էր, որոնցում ոչինչ չեք կարող գուշակել:

Այդ ամենը լավ տեսանկյունից ազդեց մեզ վրա, և ընթացիկ մրցաշրջանում մենք օգտագործեցինք դա՝ որպես խթան: Եթե հաղթենք մնացած բոլոր խաղերում, ապա մեզ ոչինչ չի խանգարի Չեմպիոնների Լիգայի ուղեգիր նվաճելու համար:

Մենք արդեն փորձել ենք Չեմպիոնների Լիգայի համը, և ես գիտեմ, թե մեզնից յուրաքանչյուրն ինչքան է ցանկանում այնտեղ վերադառնալ: Պետք է կենտրոնացած լինենք ու անենք ամեն հնարավորը,- հայտնել է Բեյլը:

Բացի այդ Գարեթը ցանկանում է, որ իր թիմը վերջապես հաղթի «Սթեմֆորդ Բրիջում»:

-Երբեք չեմ հաղթել «Սթեմֆորդ Բրիջում»: Լավագույն արդյունքը եղել է ոչ ոքին: Հետևաբար, եկել է ժամանակը՝ հաղթելու այնտեղ:

«Չելսին» մեծ ակումբ է, աշխարհի լավագույններից մեկը: Նրանք գնել են մի քանի հիանալի խաղացողների, ունեն հրաշալի թիմ: Գիտենք, որ դժվար է լինելու հաղթել նրանց դաշտում, սակայն մենք բնականաբար ունենք թիմ, որը կարող է դա անել,- ավելացրել է Բեյլը: The Sun

Հետաքրքիր փաստեր