• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Գարի Կեհիլ. «Թերրին հավաքական չի վերադառնա»

Ջոն Թերրի«Չելսիի» պաշտպան Գարի Կեհիլը հայտնել է, որ իր թիմակից Ջոն Թերրին չի վերադառնա Անգլիայի հավաքական:

Գրեթե մեկ տարի առաջ 32-ամյա Թերրին հայտնեց հավաքականում կարիերան ավարտելու մասին: «Կապույտների» ավագը նման քայլի գնաց «ՔՊՌ»-ի նախկին պաշտպան Անտոն Ֆերդինանդի հետ հայտնի կոնֆլիկտի պատճառով:

Այնուամենայնիվ, այժմ հավաքականին երկու որոշիչ հանդիպումներ են սպասվում 2014թ-ի աշխարհի առաջնության որակավորման փուլում, և նշվում է Թերրիի` «երեք առյուծների» կազմ վերադառնալու հավանականության մասին: Սակայն Ջոնը նման մտադրություն չունի:

-Այդ որոշումն ընդունվել է, և այժմ ամեն ինչ անցյալում է: Մենք գիտենք, թե որքան օգտակար էր Ջոնը հավաքականի խաղերում, սակայն նա վերջակետն արդեն դրել է,- Կեհիլի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը: