• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Գարի Հուպերն Անգլիայի հավաքական հրավիրվելու հույս ունի

Գարի Հուպեր«Նորվիչի» նորեկ Գարի Հուպերը հույս ունի, որ իր տեղափոխությունը «Քերոու Ռոադ» կմեծացնի 2014թ-ի աշխարհի առաջնությանն Անգլիայի հավաքականի հետ միասին մասնակցելու իր շանսերը:

Անցած շաբաթ «Նորվիչին» հաջողվեց ավարտել «Սելթիկի» 25-ամյա գոլահարի ձեռքբերումը: Գարին արդեն հանդիպել է իր նոր թիմին և պատրաստվում է Պրեմիեր Լիգայում իր առաջին մրցաշրջանին:

«Տոտտենհեմի» սանը չի թաքցնում իր հավակնությունները և խոստովանել է, որ «Նորվիչում» իր խաղով հույս ունի հնարավորություն ստանալ խաղալու Անգլիայի հավաքականում:

-Ես այստեղ եմ, որպեսզի գոլեր խփեմ: Դրա համար եմ ես խաղում և դրա համար են ինձ այստեղ հրավիրել: Իմ խնդիրն է խաղալ և գոլեր խփել:

Ես ցանկանում էի Պրեմիեր Լիգայում հանդես գալ և հույս ունեմ, որ Անգլիայի հավաքականից հրավեր կստանամ: Կարծում եմ՝ այստեղ ես լավ շանսեր ունեմ,- Հուպերի խոսքերն է մեջբերում Evening Standard-ը: