«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Գարի Նևիլը կարծում է, որ «Արսենալի» մարզիչ Արսեն Վենգերն է մեղավոր, որ այժմ վատ մարզավիճակում է Մեսութ Օզիլը:
Օզիլը հիանալի սկսեց իր կարիերան Անգլիայում, սակայն աստիճանաբար նրա խաղը վատացավ և վերջին շաբաթների ընթացքում գերմանացին խաղադաշտում պարզապես աննկատ է մնում: Բացի դա, «Բավարիայի» դեմ Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում Օզիլիը վնասվածք ստացավ և ապաքինման համար կպահանջվի մոտ 1 ամիս:
-Եթե համեմատենք մրցաշրջանի մեկնարկի հետ, ապա ակնհայտ է, որ նրա մոտ հետընթաց է: նա այս պահին հոգեբանական դժվարություններ ունի: Վենգերը կարող էր ծննդյան տոներից հետո նրան հանգստի հնարավորություն տալ: Օրինակ Կրիշտիանու Ռոնալդուն ստացավ այդ հանգիստը,- Նևիլի խոսքերն է մեջբերում The Telegraph-ը: