«Բորնմուտը» հայտարարել է գլխավոր մարզիչ Գարի Օ’Նիլի պաշտոնանկության մասին:
Օ’Նիլը սկսեց գլխավորել «Բորնմուտի» առաջին թիմը օգոստոսին, երբ Սքոթ Պարկերը, որի անձնակազմում նա նախկինում աշխատում էր, հեռացվեց աշխատանքից:
«Բորնմուտը» կտրուկ փոխվեց, իսկ նոյեմբերին Օ’Նիլը 18 ամսով մշտական պայմանագիր է ստացել։ «Բալերը» վերապրեցին հերթական անկումը, բայց ի վերջո նրանք կարողացան լուծել Պրեմիեր լիգայում գոյատևելու խնդիրը:
Չնայած «Բորնմուտը» 36 միավոր վաստակեց Օ’Նիլի գլխավորությամբ և զբաղեցրեց 15-րդ հորիզոնականը, ակումբը որոշեց հրաժարվել 40 ամյա անգլիացու ծառայություններից, ինչպես հայտարարվեց այսօր:
«Մենք մի քանի մեծ նպատակներ ենք դրել տրանսֆերային շուկայում, և մենք հավատում ենք, որ այս կուրսի փոփոխությունը մեզ լավ ճանապարհ կապահովի առաջ շարժվելու համար», – բացատրեց «Բորնմուտի» սեփականատեր և նախագահ Բիլ Ֆոլին: