• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Գերմանիան կարող է շրջանցել Անգլիային ՈՒԵՖԱ-ի գործակիցների աղյուսակում

ՈՒԵՖԱԱնգլիական ակումբների անհաջող հանդես գալը Չեմպիոնների Լիգայում կարող է հանգեցնել նրան, որ մայիսին Անգլիան հայտնվի ՈՒԵՖԱ-ի գործակիցների աղյուսակի երրորդ հորիզոնականում:

Վերջին 17 տարիների ընթացքում առաջին անգամ Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչում չի լինելու և ոչ մի անգլիական ակումբ:

Անգլիան ընթացիկ մրցաշրջանը սկսեց ՈՒԵՖԱ-ի ֆուտբոլի ասոցացիաների վարկանշային աղյուսակի առաջին հորիզոնականում 84.410 միավորով: Նրանք ետևում էին թողել Իսպանիային (84.186) և Գերմանիային (75.186): Այժմ իրավիճակը փոխվել է, և առաջատարը Իսպանիան է 85.882 միավորով: Անգլիան այս պահին դեռ երկրորդն է (79.829), սակայն նրան հետապնդում է Գերմանիան (76.757):

Ֆուտբոլային ասոցացիայի վարկանիշը կարող են ավելացնել այն ակումբները, որոնք մասնակցում են Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆին: Այսպիսով «Բավարիան» և «Բորուսիան» ունեն բոլոր հնարավորությունները՝ օգնելու Գերմանիային շրջանցել անգլիացիներին: Անգլիան կարող է պահպանել իր դիրքերը, եթե «Չելսին», «Տոտտենհեմն» ու «Նյուքասլը» հաջող հանդես գան Եվրոպա Լիգայում:

Եթե նույնիսկ Գերմանիան անցնի Անգլիային, ոչ մի գլոբալ փոփոխություն դրանից չի լինի: Անգլիական ֆուտբոլի ասոցացիան պահպանում է Չեմպիոնների Լիգայի չորս ուղեգրի իրավունքը: Նրանցից հետո եկող Իտալիան և Ֆրանսիան ոչ մի սպառնալիք չեն ներկայացնում լավագույն եռյակին: