• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Գլեյզերների ընտանիքը հակված է վաճառելու «Յունայթեդն» ամբողջությամբ

Գլեյզերների ընտանիքը հակված է վաճառելու «Մանչեսթեր Յունայթեդն» ամբողջությամբ՝ խզելով իրենց հարաբերությունները ակումբի հետ:

Նախկինում ենթադրվում էր, որ Գլեյզերները կարող են սահմանափակվել «Յունայթեդի» փոքր մասնաբաժինը վաճառելով, եթե նրանք չստանան իրենց հարմար առաջարկ։

«Յունայթեդի» երկրպագուների համար սա կլինի ոչ այդքան հաճելի սցենար, քանի որ Գլեյզերները կպահպանեն ակումբի վերահսկողությունը, և կշարունակեն հարստանալ «կարմիր սատանաների» հաշվին:

Սակայն Daily Mail-ը պնդում է, որ Գլեյզերները մտափոխվել են, և այժմ ամերիկյան ընտանիքը չի պատրաստվում ներդրողներ փնտրել «Յունայթեդի» համար, այլ ցանկանում է ամբողջությամբ վաճառել ակումբը։

Այս շաբաթվա սկզբին պարզվեց, որ «Յունայթեդի» վաճառքի գործընթացը թևակոխել է երրորդ փուլ, որը պետք է լինի վերջին փուլը, որի վերջնաժամկետը նախատեսված է ապրիլի 28-ը:

Մինչ այդ, Գլեյզերները խնդրում են պոտենցիալ գնորդներին, այդ թվում՝ Շեյխ Ջասիմին և սէր Ջիմ Ռեթքլիֆին, ներկայացնել իրենց վերջնական առաջարկները, որոնցից նրանք մտադիր են ընտրել մեկը։

Հետաքրքիր փաստեր