• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Գոնսալո Իգուաինը ցանկանում է տեղափոխվել «Արսենալ»

Գոնսալո Իգուաին«Մադրիդի Ռեալի» հարձակվող Գոնսալո Իգուաինը հայտնել է, որ իր համար ավելի հարմար է «Արսենալ» տեղափոխվելու տարբերակը:

«Զինագործների» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն արգենտինացի հարձակվողին ձեռք բերելու համար պետք է վճարի իր ակումբի տրանսֆերային պատմության մեջ ռեկորդային գումար՝ 20-26 մլն ֆունտ: Հենց այդքան է իր ֆուտբոլիստին գնահատում մադրիդյան ակումբը:

Խոսվում է, որ Իգուաինի ծառայություններով հետաքրքրված են նաև «Յուվենտուսը», «Լիվերպուլը» և «Տոտտենհեմը», սակայն ֆուտբոլիստին դուր է գալիս «Արսենալ» տեղափոխվելու տարբերակը:

-Շատ առաջարկներ են եղել և ես հուսով եմ, որ «Ռեալը» կընտրի այն տարբերակը, որն ավելի լավ է և՛ իմ, և՛ ակումբի համար: Ինձ ավելի հարմար է «Արսենալը»: Ես դեռ երիտասարդ եմ և կարող եմ գոլեր խփել,- Իգուաինի խոսքերն է մեջբերում The Metro-ն:

Հետաքրքիր փաստեր