• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Գուարինի գործակալ. «Տոտտենհեմի» հետաքրքրության մասին ոչինչ չգիտենք»

Ֆրեդի Գուարին«Ինտերի» կիսապաշտպան Ֆրեդի Գուարինի գործակալը հերքել է լուրերն այն մասին, թե «Տոտտենհեմը» հետաքրքրվում է իր հաճախորդի ծառայություններով:

Օրերս իտալական մամուլը հայտնեց, որ Գուարինը ցանկանում է հեռանալ «Ինտերից»: Անմիջապես սկսեցին խոսել, որ «Տոտտենհեմն» է ցանկանում ձեռք բերել Ֆրեդիին: Լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը ծանոթ է ֆուտբոլիստի հետ, երբ վերջինս հանդես էր գալիս «Պորտուում»:

Մինչդեռ այսօր Գուարինի ներկայացուցիչը հերքեց նմանատիպ լուրերը և հայտնեց, որ խաղացողը ցանկանում է հաջողության հասնել Միլանյան ակումբում:

-Այս ամբողջը սուտ է: Ո՛չ ես, ո՛չ էլ Ֆրեդին նոր տարբերակներ չենք փնտրում: Նա ցանկանում է բարելավել իր խաղը և ինչ-որ բան նվաճել «Ինտերի» հետ:

Ոչինչ չգիտենք «Տոտտենհեմի» հետաքրքրության մասին: Հաշվի առնելով մեր կապը Վիլաշ-Բոաշի հետ՝ մենք առաջինը կիմանայինք, եթե դա ճիշտ լիներ:

Ես ոչ մեկի հետ բանակցություններ չեմ վարում, որովհետև Ֆրեդին ցանկանում է մնալ «Ինտերում»,- հայտնել է Մարսելո Ֆերեյրան: Сalciomercato