• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Գուս Պոյետը մերժել է «Ռեդինգին»

Գուս Պոյետ«Բրայթոնի» գլխավոր մարզիչ Գուս Պոյետը մերժել է «Ռեդինգին»՝ որոշելով կենտրոնանալ իր ներկայիս աշխատանքի վրա:

Օրերս «Ռեդինգի» ղեկավարությունը թույլտվություն ստացավ՝ սկսելու բանակցությունները ուրուգվայցի մասնագետի հետ: BBC-ի հաղորդմամբ կողմերը չորեքշաբթի հանդիպել են, սակայն Պոյետը հրաժարվել է գլխավորել «Ռեդինգը»:

Մինչև մրցաշրջանի ավարտը «Ռեդինգն» ունի 8 հանդիպում, այդ թվում թիմը պետք է խաղա «Մանչեսթեր Սիթիի», «Լիվերպուլի» և «Քուինս Պարկ Ռեյնջերսի» դեմ: Թիմն այժմ գտնվում է մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականում: Մեծ է հավանականությունը, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո նրանք կլքեն Պրեմիեր Լիգան :

Սպասվում է, որ այժմ «Ռեդինգն» ուշադրություն կդարձնի «Սաութհեմպտոնի» նախկին մարզիչ Նայջել Ադկինսի վրա:

Հետաքրքիր փաստեր