• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Գուս Պոյետին հաճելի է «Չելսիի» հետաքրքրությունն իր անձի նկատմամբ

Գուս Պոյետ«Բրայթոնի» գլխավոր մարզիչ Գուս Պոյետը խոստովանել է, որ նրան հաճելի է լսել «Չելսիի» հետաքրքրության մասին իր անձի շուրջ:

Պոյետը՝ որպես ֆուտբոլիստ, հանդես է եկել լոնդոնյան ակումբում 1997-2001 թվականներին: 45-ամյա ուրուգվայցին բարեհաջող մարզում է «Բրայթոնը», որն այժմ տեղ է զբաղեցնում Չեմպիոնշիփի փլեյ-օֆֆում:

Միևնույն ժամանակ նա «Չելսիի» գլխավոր մարզչի թեկնածուներից մեկն է: Այս պաշտոնն արդեն այս մրցաշրջանի ավարտից հետո թափուր կլինի, երբ Ռաֆայել Բենիտեսի պայմանագիրը լրանա: Նման ակումբի հետաքրքրությունը Գուսին հաճելի է:

-Ցանկանում եմ հասնել ամենաբարձր մակարդակին: Եթե դա լինի Պրեմիեր Լիգան և «Չելսին», ֆանտաստիկ է: Այսպիսին է իմ նպատակը: Բոլորն այդ գիտեն, ես չեմ թաքցնում ցանկություններս:

Ինձ դուր են գալիս նման ենթադրությունները, քանի որ դա նշանակում է, որ ինչ-որ մի բան ճիշտ ենք անում: Մինչդեռ սա ոչ մի կերպ չի փոխում իմ ներկայիս կյանքը,- հայտնել է Պոյետը: Sky Sports

Հետաքրքիր փաստեր