• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Գվարդիոլան համաձայնվել է գլխավորել «Սիթին»

Խոսեպ Գվարդիոլա«Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան համաձայնվել է հաջորդ ամառ գլխավորել «Մանչեսթեր Սիթին»:

Այս մասին հայտնում է քաթարական BeIN Sports հեռուստաալիքը: Աղբյուրի տեղեկություններով, Գվարդիոլան արդեն համաձայնեցրել է պայմանագրի կետերը, որը ուժի մեջ կմտնի, երբ լրանա նրա պայմանագիրը մյունխենյան ակումբի հետ:

Նշենք, որ Գվարդիոլան հայտնի է Քաթարում իր կապերով: Նա երկու տարի եղել է տեղի «Ալ Ահդի» ակումբի ֆուտբոլիստ, իսկ աշխարհի 2022 թվականի առաջնության անցկացման հայտը Քաթարի անունից ներկայացրել է հենց Պեպը:

Հաղորդվում է, որ 44-ամյա Գվարդիոլայի Մանչեսթեր տեղափոխվելու մասին համաձայնությունը ձեռք է բերվել երեք շաբաթ առաջ: «Էթիհադում» Խոսեպը կաշխատի «Բարսելոնայում» իր նախկին գործընկերներ Չիկի Բիգիրիստայնի և Ֆերրան Սորիանոյի հետ, ովքեր այժմ «Սիթիի» տնօրեններն են: