• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Գվարդիոլան ցանկանում է մարզել «Արսենալը»

Խոսեպ ԳվարդիոլաԻնչպես հաղորդում է Goal-ը, Խոսեպ Գվարդիոլայի գործակալը «Արսենալի» ղեկավարությանը հայտնել է, որ Խոսեպը ցանկանում է մարզել անգլիական հենց այս ակումբը:

Լուրերի համաձայն, «Բարսելոնայի» նախկին մարզչի ծառայություններով հետաքրքրված են «Միլանը», «Ինտերը», «Բավարիան» և «ՊՍԺ»-ն, սակայն ավելի հավանական է Գվարդիոլայի վերադարձը մարզչական գործունենության Անգլիայի Պրեմիեր Լիգայի որևէ ակումբում:

Առաջ իսպանացի մասնագետը չորս տարի գլխավորել է «Բարսելոնան», ում հետ նվաճել է 14 տիտղոս: Այժմ ինֆորմացիա է հայտնվել, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտին Գվարդիոլան կփոխարինի Արսեն Վենգերին «Արսենալի» գլխավոր մարզչի պաշտոնում:

«Անգլիայում Գվարդիոլան նախընտրում է «Արսենալը»: Ակումբը արդեն տեղյակ է, որ Պեպին հետաքրքրել է 2013թ-ից «զինագործներին» մարզելու տարբերակը:

Գվարդիոլան չի ցանկանում «Չելսին»: Նրան անհանգստացնում է ստաբիլության բացակայությունը: Բացի դա նա լավ հարաբերությունների մեջ է Վենգերի հետ»,- հայտնել է Goal-ը:

Ավելացնենք, որ Վենգերը իր վերջին 16 տարվա մեջ երբեք այսպիսի հոգեբանական ճնշման չի ենթարկվել: Երեկ ֆրանսիացու ղեկավարած թիմը պարտվելով Անգլիայի չորրորդ դիվիզիոնում հանդես եկող «Բրեդֆորդին» և դուրս մնաց Լիգայի գավաթի քարրորդ եզրափակչից:

Հետաքրքիր փաստեր