• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Դավիդ Դե Խեան մերժել է «Ինտերին»

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին դարպասապահ Դավիդ Դե Խեան մերժել է «Ինտերի» առաջարկը՝ Լա Լիգա վերադառնալու համար։

Դե Խեայի պայմանագիրը «Յունայթեդի» հետ ավարտվեց հունիսի վերջին։ «Կարմիր սատանաներն» իրենք որոշեցին չերկարաձգել համագործակցությունը Դավիդի հետ, որին դարպասային գծի վրա կփոխարինի Անդրե Օնանան։

Օնանան մեկ օր առաջ ավարտեց իր 47,2 միլիոն ֆունտ արժողությամբ տեղափոխությունը, և զավեշտալին այն է, որ «Ինտերը» փորձեց ձեռք բերել Դե Խեային՝ փոխարինելու 27 ամյա կամերունցուն:

Ինչպես հայտնում է Daily Mirror-ը, Դե Խեան հրաժարվել է ազատ գործակալի կարգավիճակով միանալ «Ինտերին», քանի որ ծրագրում է վերադառնալ հայրենիք 12 տարվա բացակայությունից հետո։

Դե Խեան բաց է Լա Լիգայի ակումբների առաջարկների համար և հույս ունի շաբաթական 167000 ֆունտ ստերլինգ աշխատավարձով պայմանագիր ստանալ, մինչդեռ «Ինտերը» պատրաստ էր Դավիդին վճարել այդ գումարի կեսը։

Արդյունքում «Ինտերը» 32 ամյա իսպանացուց իր ուշադրությունը տեղափոխեց «Շախտյորի» Անատոլի Տրուբինի և «Բավարիայի» Յան Զոմերի վրա:

Հետաքրքիր փաստեր