• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Դավիդ Դե Խեան ցանկանում է միանալ «Նյուքասլին»

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին դարպասապահ Դավիդ Դե Խեան պատրաստ է տեղափոխվել «Նյուքասլ»:

Ներկայումս «Նյուքասլը» պարզում է իր հիմնական դարպասապահ Նիկ Պոուպի վնասվածքի բնույթը, ով, ենթադրաբար, կոտրել է ուսը և կարող է վիրահատության ենթարկվել:

Ակնկալվում է, որ Պոուպը մի քանի ամիս չի կարողանա օգնել իր ակումբին, «կաչաղակների» գլխավոր մարզիչ Էդդի Հաուն պատրաստ է առաջիկա շաբաթներին իր հույսը դնել Մարտին Դուբրավկայի փորձի վրա՝ միաժամանակ մտածելով հունվարին դարպասապահ ձեռք բերելու մասին:

Երեկ հաղորդվեց, որ «Նյուքասլը» կարող է պայմանագիր կնքել Դե Խեայի հետ, իսկ The Telegraph-ը պնդում է, որ 33 ամյա իսպանացին պատրաստ է միանալ «Նյուքասլին»:

Նախորդ 12 մրցաշրջանները խաղալով «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում՝ Դե Խեան սկզբում չէր պատկերացնում իրեն Պրեմիեր լիգայի մեկ այլ ակումբում, սակայն ֆուտբոլից մի քանի ամիս հեռանալուց հետո Դավիդը մտափոխվեց և պատրաստ է պատասխանել «Նյուքասլի» առաջարկին, եթե այն ստանա:

TalkSPORT հրատարակությունը պնդում է, որ Աարոն Ռեմսդեյլը, ով կորցրել է «Արսենալի» առաջին համարի կարգավիճակը, պատրաստ է հունվարին տեղափոխվել «Նյուքասլ», սակայն «զինագործները» 25 ամյա անգլիացուն գնահատում են 50 միլիոն ֆունտ ստերլինգ, ինչը չափազանց շատ է «կաչաղակների համար»:

Հետաքրքիր փաստեր