«Չելսիի» պաշտպան Դավիդ Լուիզը խոստովանել է, որ միայն ողջունում է այն միտքը, որ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին կարող է տեղափոխվել լոնդոնյան ակումբ:
Շատ է խոսվում այն մասին, որ Ռունին ամռանը հեռանալու է «Օլդ Թրաֆորդից»: Որոշ պարբերականներ նշում են, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվող ակումբներից մեկն էլ հենց «Չելսին» է, և Լուիզը դեմ չէր լինի խաղալ Անգլիայի ազգային հավաքականի հարձակվողի հետ միևնույն թիմում:
-Բոլորն էլ գիտեն նրա կարգի մասին: Հետևաբար, եթե նա ցանկանում է տեղափոխվել «Չելսի», ինչո՞ւ ոչ: Ես ուրախ կլինեի,- հայտնել է բրազիլացին: Sky Sports